Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել

Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ են սահմանվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Վրաստանի տարածքում բեռնատարների համար նոր կարգավորումներ է սահմանել: Խստացվում է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրներում՝ Չինաստանում, Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում և Դանիայում վերջին 14-օրվա ընթացքում եղած բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես, այն վարորդները, որոնք եղել են այդ երկրներում, ուղեկցվելու են Վրաստանով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում՝ անցակետից մինչև անցակետ։ Վերջին 14-օրվա ընթացքում այդ երկրներում եղած և Վրաստան ապրանքներ ներմուծող բեռնատարների վարորդներին կփոխարինեն ռիսկային խմբին չպատկանող անձինք, մաքսային մարմինը կախտահանի մեքենաները։ Եթե տվյալ բեռնատարի վարորդը օտարերկրացի է, նա կվերադառնա այն երկիր, որտեղից ժամանել է, իսկ եթե Վրաստանի քաղաքացի է, նրան կուղարկեն կարանտին: Այլ պարագայում՝ բեռի քարշակը կարող է փոխարինվել ոչ ռիսկայինով. մաքսային ծառայությունը կախտահանի կցորդիչը, իսկ քարշակը ետ կուղարկի այն ուղղությամբ, որտեղից այն ժամանել է: Եթե անհնար լինի վարորդին փոխարինել, ապա մեքենան կհասնի մոտակա անցակետ, և այնտեղ բեռը կտեղափոխվի այլ մեքենա: Ինչ վերաբերում է ռիսկային գոտուց դուրս երկրների վարորդներին և ապրանքներին, ապա այս դեպքում վարորդները ենթարկվելու են խիստ ստուգման. ստուգվելու է նրանց ջերմությունը և այլ ախտանշանների առկայությունը: Եթե օտարերկրացի վարորդը հիվանդության ախտանշաններ ունենա, նրան կվերադարձնեն ժամանման երկիր։ Վրաստանի քաղաքացի վարորդին կուղարկեն կարանտին, իսկ բեռները կանցնեն ռիսկային երկրներից բերված բեռների ստուգման ընթացակարգով։ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի բաժին
10:47 - 21 մարտի, 2020
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20.03.20 (թարմացվող)

18:15- Վրաստանը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով մարտի 21-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Այդ մասին հայտարարել է  Վրաստանի կառավարության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին։18:10- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 253 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազար 400-ը: Մարտի 20-ին նկատելիորեն աճ է նկատվում ապաքինվածների թվում՝ անցնելով 89 հազարը. մարտի 19-ի առավոտյան այդ թիվը 85 հազար էր: Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 19 հազար 980 դեպք կա, մահացել է հազարից ավելի մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Իրանն է, որտեղ արձանագրվել է վարակվածության 19 հազար 644 դեպք: Մահերի թիվը 1433 է:16։28- Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սահմանային անցակետերում կստեղծվեն լրացուցիչ կարանտինային տարածքներ: Ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործող այդ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն անցնել կարանտին սահմանային անցակետերում կառուցված լրացուցիչ կարանտինային տարածքներով։Կարանտինային տարածքներ կկառուցվեն Լարսի, Կարմիր կամրջի և Սարփիի սահմանային անցակետերում: [Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանի] |shantnews.am|   15։32- Անգլիայում ու Ուելսում իշխանությունները 65 հազարից ավելի նամակ են ուղարկել թոշակի անցած բժիշկներին ու բուժքույրերին՝ խնդրելով վերադառնալ աշխատանքի ու միանալ կորոնավիրուսի դեմ պայքարին։ Շոտլանդիայում ևս կառավարությունը աշխատանքի վերադառնալու կոչով դիմել է վերջին երեք տարվա ընթացքում թոշակի անցած բոլոր բուժաշխատողներին։ |BBC|   15։09- Հետևելով Ford Otosan և Toyota ընկերությունների օրինակին՝ Honda-ն այսօր Թուրքիային հայտնել է իր գործարանի աշխատանքների կասեցման մասին։ Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի բռնկման պատճառով արտադրության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման խափանումներով։   14։18- Ուզբեկստանն այսօրվանից  դադարեցնում  է միջազգային բոլոր ուղևորափոխադրումները: Ուղևորափոխադրումներն`ինչպես ավտոբուսներով, ավտոմեքենաներով, այնպես էլ երկաթուղիով, օդային տրանսպորտով միջազգային ուղղություններով դադարեցվում են 40 օրով: Այս սահմանափակումը չի վերաբերում բեռնափոխադրումներին, արտաքին առևտրային շրջանառությանը: |armenpress.am|   14։12- Վրաստանում մարտի 21-ից կիրականացվեն միայն այն չվերթները, որոնք գործարկում են «Վրացական ավիաուղիներ» ընկերությունը և համաձայնեցված են Վրաստանի կառավարության հետ։[Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանի]|aliq.ge|   12։55-Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ |armenpress.am| 12։49- Google որոնողական համակարգն այսօր տեղադրել է տարբերանշան` ի պատիվ հունգարացի բժիշկ Իգնաց Զեմմելվեյսի, ով ասեպտիկայի մեթոդի համահիմնադիրներից մեկն է։ Ասեպտիկան մանրէներրի կանխարգելիչ ոչնչացումն է, սարքերի, գործիքների ստերիլիզացումը։ Տարբերանշանի նպատակն է ցույց տալ, թե որքան կարևոր է ձեռքերը լվանալ։ Կից ներկայացվում է նաև տեսահոլովակ, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ ձեռքերը։   12։41- Սլովակիայում կորոնավիրուսով վարակման ևս 19 նոր դեպք է արձանագրվել:Այս մասին հայտնում է Սլովակիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Նախարարությունը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 124 է: Այդ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել: |armenpress.am|   12։20- Կանադայում մարտի 19-ի ժամը 18:30-ի (տեղական ժամանակով) դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 846 է: Այս մասին նշված է Կանադայի կառավարության պաշտոնական կայքում:Կանադայում ամենաշատ դեպքերն արձանագրվել են Բրիտանական Կոլումբիա նահանգում 271, այնուհետև Օնտարիոյում՝ 258, Ալբերտայում` 146 և այլն: |armenpress.am|   12։18- Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 3 269-ի:Աս մասին հայտնում է ՄԹ առողջապահության նախարարության կայքը:Միացյալ Թագավորությունում իրականացվել է կորոնավիրուսի 64 621 թեստավորում, 61352-ն ունեցել է բացասական պատասխան:Կորոնավիրուսից մահացությունների թիվը 144 է: |armenpress.am|   11։45- Հնդկաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 22 հոգու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219-ի:Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Ըստ գերատեսչության տվյալների՝ կորոնավիրուսով վարակված Հնդկաստանի քաղաքացիների թիվը այս պահին 163 է, երկրում գտնվող վարակված օտարերկրացիներինը՝ 32, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ: |armenpress.am|   11։44- Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41 035-ի: Այս մասին հայտնում է Իտալիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:Նախարարությունը նշում է, որ վիրուսից երկրում ապաքինվել է 4 440 հոգի: Այս պահի դրությամբ 14 935 մարդ գտնվում է տնային մեկուսացման մեջ:   11։23- Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ալկոհոլային թունավորման զանգվածային դեպք է գրանցվել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ստամբուլում բնակվող Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։Պատճառն այն է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար նրանք էթիլային անխառն սպիրտ են խմել ու նաև քսել այն ամբողջ մարմնին։60-ից ավել թունավորվածներից 20-ը մահացել են, 34-ի վիճակը ծանր է և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։|ermenihaber.am| 11։15- Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետագա տարածման կանխման նպատակով փակում է երկրի բոլոր սահմանները։   11։05- Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը թվիթերյան գրառում է արել՝ հայտնելով, որ ԵՄ առաջնորդները մարտի 26-ին կանցկացնեն 3-րդ տեսահանդիպումը՝ քննարկելու կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող հետագա գործողությունները։   11։03- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3-ով ավելացել է: Այժմ կորոնավիրուսով վարակված 43 անձ կա, որոնցից մեկը առողջացել է:Ներկայումս 1575 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 275-ը մնում է ստացիոնար հսկողության տակ:|aliq.ge|   10։48- Հինգշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսին Քեմթ Դևիդում կայանալիք Մեծ յոթնյակի հանդիպումը, դրա փոխարեն երկրների ղեկավարները կանցկացնեն տեսակոնֆերանս։   10։44- Ղազախստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք: Այս մասին նշված է այդ երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:Ղազախստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 49 է, որից 22-ն արձանագրվել է Ալմաթի, 25-ը՝ Նուր-Սուլթան, իսկ 2-ը՝ Կարագանդա քաղաքներում:   10։38- Վրաստանի խորհրդարանն այսօրվանից անցնում է լրատվամիջոցների հետ հեռահար կապի: Խորհրդարանի անդամների հետ զրուցելու ցանկության դեպքում լրատվամիջոցները ստիպված կլինեն հարցն ուղարկել խորհրդարանի էլեկտրոնային հասցեին:Բոլոր նիստերը, մամլո ասուլիսները կհեռարձակվեն առցանց` parliament.ge կայքի միջոցով:«Երկրում իրավիճակի հարթվելուց անմիջապես հետո, լրատվամիջոցների հետ աշխատանքը կվերականգնվի»,- նշված է խորհդարանի պաշտոնական էջում:|aliq.ge|   09։36-Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մարտի 19-ին երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին է հայտարարել, որի խախտումը կարող է հանգեցնել տուգանքների։  7 օրվա ընթացքում Իսրայելի բնակիչները կարող են լքել իրենց տները միայն «ծայրահեղ անհրաժեշտության դեպքում», այն է՝ այցելություններ խանութներ, դեղատներ կամ բուժհաստատություններ, աշխատանքի կարող են գնալ այն անձինք, որոնք չեն կարող աշխատել տնից։ Արգելվում է այցելել այգիներ, լողավազաններ, ծովափ, թանգարաններ, սահմանափակվում են հանրային շփումները։   09։10- ԱՄՆ Պետդեպարտամենտը մարտի 19-ին ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում չիրականացնել ճանապարհորդություններ երկրի սահմաններից դուրս ՝ հայտարարելով ճանապարհորդությունների զգուշացման ամենաբարձր՝ 4-րդ մակարդակը։ Փոխանցում է CNN-ը։  Պետդեպարտամնետը կոչ է անում դրսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անմիջապես կազմակերպել իրենց վերադարձը երկիր, հակառակ դեպքում պետք է պատրաստ լինեն «անորոշ ժամանակով» մնալ դրսում։   08։56- Ըստ Ռոսպոտրեբնադզորի՝ մարտի 19-ի տվյալների՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվել է կորոնավիրուսի բացահայտման ավելի քան 133 000 թեստ,գրանցվել է 199 դեպք,առողջացել է 5 հոգի։   08։54- Վարակների կառավարման և կանխարգելման կենտրոնի տվյալները՝ մարտի 19-ի դրությամբ ԱՄՆ տարածքում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված ու գրանցված դեպքերի մասին։ Կենտրոնը գտնվում է ԱՄՆ Առողջապահության ու հանրային ծառայությունների կենտրոնի ենթակայության ներքո։ Գրանցված դեպքեր՝ 10 442,Մահացության դեպքեր՝ 150։   08։51- Եվրոպական Միության տարածքում մարտի 19-ի դրությամբ պաշտոնապես վարակված ու մահացած մարդկանց քանակը․ (յուրաքանչյուր երկրի դիմաց ներկայացված են համապատասխանաբար վարակվածության և մահվան դեպքերի քանակները)։     Իտալիա  35713  2978Իսպանիա  13716  598Ֆրանսիա  9134  244Գերմանիա  8198  13Միացյալ Թագավորություն  2630  103Նիդեռլանդներ  2051  58Ավստրիա  1646  4Բելգիա  1486  14Նորվեգիա  1423  3Շվեդիա  1301  10Դանիա  1115  4Պորտուգալիա  642  2Չեխիայի հանրապետություն  522  0Հունաստան  418  5Ֆինլանդիա  369  0Իռլանդիա  366  2Լեհաստան  287  5Սլովենիա  286  1Ռումինիա  260  0Էստոնիա  258  0Իսլանդիա  250  0Լյուքսեմբուրգ  210  2Սլովակիա  107  0Բուլղարիա  92  2Խորվաթիա  81  0Հունգարիա  73  1Լատվիա  71  0Կիպրոս  58  0Մալթա  48  0Լիտվա  33  0Լիխտենշտեյն  25  0Ընդամենը  82869  4049 08։50- Մարտի 19-ի դրությամբ գրանցված դեպքերի վիճակագրությունն՝ ըստ Վարակների կանխարգելման ու կառավարման Եվրոպական կենտրոնի տվյալների․Գրացված վարակների դեպքեր՝ 213 254Մահացության դեպքեր՝ 8 843   08։49- 2020թ. մայիսի 12-23 կայանալիք ամենամյա Կանի կինոփառատոնը հետաձգվել է կորոնավիրուսի վարակի բռնկման պատճառով։ Այս մասին ասվում երեկ հրապարակված հայտարարության մեջ.«Մի քանի տաբերակ է քննարկվում, որպեսզի այն կայանա, ու ամենադյուրինը հետաձգելն է մինչև 2020թ․ հունիսի վերջ – հուլիսի սկիզբ։Երբ Ֆրանսիայում ու ամբողջ աշխարհում առողջապահական իրավիճակը մեզ թույլ կտա տալ ընդհանուր պատկերի իրատեսական գնահատական, մենք կտեղեկացնենք մեր որոշոման մասին»։
22:17 - 20 մարտի, 2020
Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։ Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»:
14:33 - 19 մարտի, 2020
Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով․ Աննա Նաղդալյան

Երեկ ԱԳՆ-ն եւս մեկ անգամ քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ արտասահմանյան ուղեւորությունների իրականացումից, սակայն, ամեն դեպքում, մեր այն քաղաքացիներին, որոնք պետք է կատարեն որոշակի ուղեւորություն, կոչ ենք անում մշտական կապ պահպանել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որոնք հասանելի են 24 ժամ։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշեց, որ այն երկրներում, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ՝ 055 620 111 հեռախոսահամարով։ Ի դեպ, այսօրվանից ուժի մեջ է մտել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը։ Սահմանափակումը, ինչպես շեշտեց Նաղդալյանը, չի վերաբերում բեռնափոխադրումներին։ Որոշմամբ՝ ՌԴ մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ անձինք, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնկավելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ։ Այսօրվանից ուժի մեջ է մտել նաեւ Վրաստանի կառավարության համապատասխան որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա։ Իսկ մեր եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին․ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ դրանք իրականացվում են անխափան։ Աննա Նաղդալյանը վստահեցրեց, որ Վերին Լարսի անցակետի փակումը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով եւ առատ ձյան առկայությամբ։ Նա նշեց, որ երբ եղանակային պայմանները կբարելավվեն, հայ բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, Վրաստան-ՌԴ ուղղությամբ, կկարողանան անխափան իրականացնել իրենց գործունեությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակն ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ երեկ ԵՄ անդամ երկրների ղեկավարները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահի ներկայացրած ծրագրին, որով 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ ԵՄ երկրներ, շենգենյան գոտու անդամ երկրներ, Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն․ «Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին հորդորում ենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելելու մտադրությունից»։ Իսկ մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երեւան վերջին չվերթը։ ԱԳՆ-ն տվյալներ չունի, թե երբ է կայանալու հաջորդ չվերթը։ Ուստի հորդորում են մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, անպայման օգտվել այդ չվերթից։ Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ նշեց, որ բոլոր հյուպատոսություններում ունենք թեժ գծեր, որոնք աշխատում են նաեւ Viber, Whatsapp հավելվածներով, որոնցով քաղաքացիները կարող են կապ հաստատել արտակարգ դրության ընթացքում։ Գիծը 52 կետերում գործում է անխափան։ Քաղաքացիներին հորդորում են որեւէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անհապաղ կապ հաստատել դեսպանությունների եւ հյուպատոսությունների հետ։ Ավետիսյանն ասաց, որ այժմ կանոնավոր չվերթներ են գործում Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդից, հնարավորության դեպքում նաեւ Մոսկվայից։ Քաղաքացիներին կոչ են անում Վերին Լարսի անցակետին չմոտենալ, օգտվել օդային ճանապարհից։ Հյուպատոսական վարչության պետն ասաց, որ իրենք մշտական կապ են պահպանում Թուրքիայում գտվող մեր քաղաքացիների հետ։ Համապատասխան որոշում գտնելուց հետո կփորձեն աջակցել մեր քաղաքացիներին․ «Թուրքիայում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ցանկացած միջոցներով՝ զանգով կամ առցանց»։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե ինչո՞ւ Իտալիայից ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները վերադարձան, չցանկացա՞ն, Աննա Նաղդալյանն ասաց, որ այն պահից, երբ հայտարարվել էր, որ Իտալիայից վերադարձող մեր քաղաքացիները ՀՀ-ում անցկացնելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ հայրենիք, կամ եղել են դեպքեր, երբ նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ երրրոդ երկրներով, բայց իրենք էլ են վարադառնալուց հետո ենթարկվել կարանտինային ռեժիմի։ Նաղդալյանն ասաց, որ Ֆրանսիայում գտվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կարող են վերադառնալ Air France-ի առաջիկա չվերթով։ Այնտեղ դեռեւս կան հասանելի տոմսեր։ Իսկ դրսում գտնվող մեր հայրենակիցներին հորդորում են առաջինը կապ հաստատել նախ հյուպատոսարանների, ԱԳՆ-ի հետ, ապա նոր լրատվամիջոցների, քանի որ իրենք պետք է կարողանան իրականացնել ճիշտ գնահատում եւ կայացնել որոշումներ։
17:14 - 18 մարտի, 2020
Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է |aliq.ge|

Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է |aliq.ge|

aliq.ge: Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգի՝ 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից: Ըստ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի Սամցխե Ջավախքի բաժնի տվյալների, Ախալցիխեում ինքնամեկուսացվել է 18 մարդ, Բորջոմիում՝ 8, Ասպինձայում՝ 4, Նինոծմինդայում՝ 4, Ադիգենիում՝ 2 մարդ: Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը հաստատեց տեղեկատվությունը: Նրա խոսքով, նախօրեին Հայաստանից Վրաստան է ժամանել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ, Վրաստանի 5 քաղաքացի: Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ նրա մոտ ջերմություն չի արձանագրվում: Ինչ վերաբերում էմնացած 4 ուղևորներին, նրանք ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն: Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 33 դեպք է արձանագրվել, այստեղից մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637 մարդ, հատուկ ուշադրության տակ՝ 54 մարդ:Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները ևս: Ի դեպ, Վրաստանը երկու շաբաթով փակում է սահմանները բոլոր պետությունների հետ:
16:46 - 16 մարտի, 2020
Վրաստանում կփակվեն նաև խաղատները |aliq.ge|

Վրաստանում կփակվեն նաև խաղատները |aliq.ge|

aliq.ge: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը միջնորդություն է ներկայացրել՝ դադարեցնել նաև խաղատների գործունեությունը: Վրաստանի վարչապետին կից խորհուրդը ճիշտ է համարում խաղատների, սլոտ-ակումբների ու տոտալիզատորների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել՝ փակ տարածքներում մեծ քանակությամբ մարդկանց կուտակումներից խուսափելու նպատակով: Միաժամանակ՝ խորհուրդը հորդորել է բիզնես ոլորտի գործատուներին՝ սոցիալական բարձր պատասխանատվություն ցուցաբերել ու ստեղծված իրավիճակի ֆոնին այնպես անել, որ նշված խորհրդատվությունները ազդեցություն չունենան աշխատակիցների աշխատավարձերի վրա: Մարտի 15-ի դրությամբ Վրաստանում վարակի 30 հաստատված դեպք կա: Կարանտինում 439 մարդ, 64-ը ստացիոնարում՝ բժիշկների հսկողության տակ է: Կանխարգելման միջոցառումների շրջանակում պետությունն արգելել է մասսայական հավաքները, մի շարք պետական գերատեսչություններ անցել են հեռահար աշխատառեժիմի, արձակուրդներ են բոլոր պետական ուսհաստատություններում, փակ են թատրոններն ու թանգարանները, չեղարկվել են մարզական միջոցառումները, կալանավայրերում արգելվել են տեսակցությունները, մեծ մասամբ չեն գործում ռեստորանները, գիշերային ակումբներն ու խաղատները:
16:09 - 15 մարտի, 2020
Լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ

Լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց: Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը Ավելին»:
15:38 - 14 մարտի, 2020
Հայ-վրացական սահմանի արգելքից մտահոգված՝ մեծ թվով ջավախքցիներ գիշերը հատել են սահմանը |hetq.am|

Հայ-վրացական սահմանի արգելքից մտահոգված՝ մեծ թվով ջավախքցիներ գիշերը հատել են սահմանը |hetq.am|

hetq.am: Հայ-վրացական սահմաններից քաղաքացիների տեղաշարժը սահմանափակող որոշման մասին լսելուց անմիջապես հետո՝ կեսգիշերից մեծ թվով ջավախքահայեր հատել են հայ-վրացական սահմանը և մուտք գործել Հայաստան։ Քանի որ սահմանի փակումը նախնական 10 օրով է հայտարարվել, նրանք մտավախություն են ունեցել, որ այն հնարավոր է երկարացնեն, և իրենք չեն կարողանա մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքների։ Գիշերը սահմանը հատող քաղաքացիների մեծ մասը նաև արդեն գնված տոմսեր է ունեցել առաջիկա օրերին Հայաստանից ՌԴ մեկնելու համար։ Սահմանը հատած ջավախքցիները պատմեցին, որ սահմանին միայն ջերմաչափում էին քաղաքացիներին, այլ հատուկ ախտահանիչ միջոցներ չէին կիրառվում։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են այսօր առավոտյան` ժամը 08:00-ից սկսած, 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Սակայն երկու երկրները փոխադարձ համաձայնության են եկել ապահովելու հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքն իրենց երկիր: Սահմանափակումները տարածվելու են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Չեն տարածվում միայն բեռնափոխադրումների վրա:
13:24 - 14 մարտի, 2020
Հայաստանը ու Վրաստանը 10 օրով դադարեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

Հայաստանը ու Վրաստանը 10 օրով դադարեցնում են երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով»,- գրել է նա։
21:08 - 13 մարտի, 2020
Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից |aliq.ge|

Վրաստանում զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատերերը 4 ամսով ազատվում են հարկերից |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հյուրանոցներին, ռեստորաններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային և էքսկուրսիաներով զբաղվող կազմակերպություններին հնարավորություն է տրվել 4 ամսով երկարաձգել եկամտային ու սեփականության հարկերի վճարումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ ներկայացնելով կառավարության հակաճգնաժամային պլանը: Նա ասել է, որ խոսքը մոտ 18.000 կազմակերպության ու 50.000 ֆիզիկական անձի մասին է: «Կառավարությունը  4 ամսով կերկարաձգի տուրիզմի հետ կապ ունեցող  ընկերությունների ու անհատների համար հարկերի վճարման ժամկետները: Սա այս 4 ամիսների ընթացքում (մարտ- հունիս) նշված ոլորտներում շուրջ 100 միլիոն լարի կխնայեն տնտեսվարողները: Բացի այդ, կառավարության որոշմամբ՝ նախապես ծրագրված 600 մլն լարիի ԱԱՀ-ն կկրկնապատկվի, սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում 1 մլրդ. 200 մլն լարի կվերադարձվի», — հայտարարել է Գախարիան:
19:17 - 13 մարտի, 2020
Վրաստանում մոտ 18 հազար ընկերություն 4 ամսով կազատվի հարկերի վճարումից |news.am|

Վրաստանում մոտ 18 հազար ընկերություն 4 ամսով կազատվի հարկերի վճարումից |news.am|

news.am: Վրաստանի կառավարության որոշմամբ՝ մինչեւ 18 հազար ընկերություն, որոնք վնաս են կրել նոր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, 4 ամսով կազատվեն հարկերի վճարումից: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է Նովոստի Գրուզիան: Գախարիան ասել է, որ այդ ընկերություններում աշխատում է մինչեւ 50 հազար մարդ: «4 ամիս՝ մարտ, ապրիլ, մայիս եւ հունիս, դա կկազմի ավելի քան 100 միլիոնի չափով ֆինանսական ռեսուրս»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը: Վրաստանի կառավարության մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է ավելացված արժեքի հարկին: Վարչապետի խոսքով՝ միայն դրա շնորհիվ մեկ տարում տնտեսությանը կհաջողվի վերադարձնել 1,2 մլրդ լարիի չափով ֆինանսական ռեսուրսները: Նա նաեւ հիշեցրել է, որ կոմերցիոն բանկերը համաձայնել են համագործակցել կառավարության հետ՝ կորոնավիրուսից տուժած բիզնեսի աջակցման համար: Երկրի խոշոր կոմերցիոն բանկերը՝ TBC Bank, «Վրաստանի բանկ» եւ Liberty Bank, արդեն հայտարարել են սպառողների համար 3 ամսով վարկերի վճարման հետաձգում տրամադրելու մասին: Վրաստանում հաստատվել է կորոնավիրոսով վարակման 25 դեպք:  
18:01 - 13 մարտի, 2020