azatutyun.am: Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է անդրջրյա ինքնակառավարվող հարվածային սարք, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել:
Զենքի փորձակումը տեղի է ունեցել ապրիլի 4-ից մինչև ապրիլի 7-ը: Փհենյանը հայտնել է, որ ինքնակառավարվող դրոնը 71 ժամում անցել է հազար կիլոմետր և ոչնչացրել է ուսումնական թիրախը:
Դրոնի անունն է «Հաէիլ», ինչը կորեերեն նշանակում է «ցունամի»: Այդ զենքը ստեղծվում է թշնամի երկրի տարածքային ջրեր ներխուժելու և սովորական կամ միջուկային մարտագլխիկ պայթեցնելու համար:
Միջուկային մարտագլխիկի պայթյունն ափի մոտակայքում կարող է մահաբեր ցունամի առաջացնել:
comment.count (0)