Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ ադրբեջանցի երկու զինծառայողներ Նախիջևանում անբարենպաստ եղանակային պայմաններում սահմանափակ տեսանելիության պատճառով մոլորվել են:
comment.count (0)