Հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունի կայուն խաղաղության համար. Ֆրանսիայի ԱԳՆ

 |factor.am|
22:45 - 12 ապրիլի, 2023

Հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունի կայուն խաղաղության համար. Ֆրանսիայի ԱԳՆ |factor.am|

factor.am: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նախօրեին ՀՀ Տեղ գյուղում ադրբեջանական զինված հարձակման կապակցությամբ։

Նշվում է, որ Ֆրանսիան իր «խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից զոհեր ու վիրավորներ կան:

Սա հիշեցնում է, որ սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով և Կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նաև նշվում է, որ  Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված EUMA (ԵՄ) դիտորդական առաքելության գործողություններին։ «Այն կշարունակի աշխատել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի, երկխոսության և բանակցությունների շարունակման»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/634160.html

© factor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել