Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան |armeniasputnik.am|
17:18 - 24 ապրիլի, 2023

Հայաստանը Լաչինի անցակետի հարցով կդիմի Արդարադատության միջազգային դատարան. Կիրակոսյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս վերջին զարգացումը, որը վերաբերում է արդեն անցակետ դնելուն, կարծում եմ` արդեն շատ աղաղակող անհամապատասխանություն է։ Եթե մինչև այս պահը իբրև թե էկոակտիվիստների գործողությունների նկատմամբ ազդեցություն չունենալն էր շահարկվում, որն, իհարկե, ոչ մի տեղ լուրջ չէր ընդունվում, հիմա արդեն շատ ավելի կոնկրետ գործողություններով է խախտում դատարանի որոշումը։ Մենք, բնականաբար, այս ուղղությամբ քայլեր կձեռնարկենք և արդեն աշխատում ենք։ Առաջիկայում կլինի քայլ մեր կողմից` դատարանի շրջանակներում»,– ասաց Կիրակոսյանը։

Խոսքը Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը վերաբերող միջանկյալ որոշման մասին է, որն Ադրբեջանն արդեն 2 ամիս է, ինչ չի կատարում։

Հիշեցնենք` ս.թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել