Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի․ Նիկոլ Փաշինյան
11:17 - 27 ապրիլի, 2023

Բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ այս անգամ էլ հսկիչ-անցագրային կետ տեղադրելով։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ եթե մինչ այս Լաչինի միջանցքը փակվել է կեղծ բնապահպանական պատրվակով, ապա այժմ արդեն փակվել է Ադրբեջանի կողմից պաշտոնապես․ «Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում»։

Փաշինյանի խոսքով Ադրբեջանի գործողությունների նպատակը էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելն է․ «Եվ հենց սա պետք է լինի մեր բոլորի՝ միջազգային հանրության ուշադրության առարկան»։

Նա ընդգծեց, որ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020թ․ նոյեմբեևրի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։

«Ուզում եմ ներկայացնել մեր պատկերացումները՝ իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ․

  • ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այսինքն՝ բացի ՌԴ-ից՝ որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։
  • Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը։ Սա ճծշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
  • ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում»,- հայտարարեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել