ՆԳՆ Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարտիրոս գյուղի 63-ամյա բնակիչն իր առանձնատանը թմրամիջոց է պահում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Նշված հասցե մեկնած ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 63-ամյա տղամարդը հայտնել է, որ առանձնատանը պահում է իր աճեցրած կանեփ տեսակի բույսից պատրաստած թմրամիջոց։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 63-ամյա տղամարդու առանձնատան տարբեր հատվածներում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 11 փաթեթ՝ ընդհանուր 164,61 գրամ քաշով, իսկ հողամասում՝ կանեփի 46 բույս։
Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրությունում։