Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ
 |news.am|
11:40 - 04 մայիսի, 2023

Ուկրաինայի նախագահը Ֆինլանդիայից մեկնել է Նիդեռլանդներ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը մայիսի 3-ի երեկոյան Ֆինլանդիայից թռել է Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել են De Telegraaf, NOS եւ Algemeen Dagblad նիդեռլանդական ԶԼՄ-ները։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 22.15-ին հոլանդական «Սհիպհոլ» օդանավակայանում։ Սպասվում է, որ մայիսի 4-ին Վլադիմիր Զելենսկին հանդիպում կունենա Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ։ NOS հեռուստաընկերության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահը Հաագայում ելույթ կունենա՝ «Չկա աշխարհ, եթե չկա արդարություն Ուկրաինայի համար» թեմայով։

Ֆինլանդիայում Վլադիմիր Զելենսկին գտնվել է մայիսի 3-ի ցերեկը։  Նա խոսել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ Ֆինլանդիան չի կարողանա Ուկրաինային տրամադրել Hornet կործանիչներ, քանի դեռ ԱՄՆ-ից չի ստացել նոր F-35 կործանիչները։

Գերմանական N-TV հեռուստաալիքի տվյալներով՝ մայիսի 13-ին Ուկրաինայի նախագահը մեկնելու է Բեռլին, իսկ մայիսի 14-ին՝ Ախեն, Կառլոս Մեծի մրցանակի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել