aysor.am: Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է, իսկ ընդունիչ կայանի հետ կապված սպասում ենք որոշ սարքավորումների, լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Գործընթացն ընթացքի մեջ է, մոտ ժամանակներս սպասում ենք, որ կստանանք վերջնական սարքավորումներն ու կկարողանանք կառավարման կենտրոնի ու ընդունիչ կայանի բացումն անել», - նշեց նա։
Նախարարի խոսքով՝ երկրորդ արբանյակի հետ կապված աշխատանքները նախնական փուլում են, դեռ շուկայի ուսումնասիրություն են անում, գնահատում հնարավորությունները, առաջարկները։
«Ես չեմ կարծում, որ 2023 թվականի ընթացքում մենք երկրորդ արբանյակը կունենանք, բայց, ամեն դեպքում, աշխատանքներն արվում են», - ասաց նախարարը։
comment.count (0)