Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. հանցագործի որոնումները շարունակվում են |armenpress.am|
10:51 - 05 մայիսի, 2023

Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. հանցագործի որոնումները շարունակվում են |armenpress.am|

armenpress.am: Սերբիայում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ զանգվածային հրաձգությունն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 8 մարդ է սպանվել, 13 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 23:00-ի սահմաններում, Դուբոնա գյուղում: Հարձակվողն ավտոմատ զենքով կրակել է մի խումբ մարդկանց վրա և փախուստի դիմել: Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալը 21-ամյա տղամարդ է:

Նրա որոնումներում ներգրավված է Սերբիայի հատուկ նշանակության ուժերի ավելի քան 600 անդամ: Ոստիկանները շղթայել են այն տարածքը, որտեղ, ըստ երևույթին, թաքնվում է կասկածյալը: Միջադեպը համարվում է ներքին ահաբեկչություն:

Մայիսի 3-ին Սերբիան ցնցվել էր ևս մեկ զանգվածային հրաձգությունից. 13-ամյա դեռահասը Բելգրադի դպրոցներից մեկում կրակ էր բացել համադասարանցիների վրա: Դեպքի հետևանքով զոհվել էր 8 աշակերտ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 մարդ վիրավոր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել