«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում»․ Վիկտորինը պարզաբանեց, թե ինչու է նշվում երկու կողմից զորքերի հետքաշման մասին
12:55 - 15 մայիսի, 2023

«Մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում»․ Վիկտորինը պարզաբանեց, թե ինչու է նշվում երկու կողմից զորքերի հետքաշման մասին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հետ քաշեն իրենց զորքերը։ Այս մասին Եվրոպայի օրվան և ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Հարցին, թե երբ ասում է՝ երկու կողմերն էլ պետք է հետ քաշեն իրենց զորքերը սահմանից, ինչ նկատի ունի հայկական կողմի մասով, երբ ադրբեջանական զորքերն են ՀՀ տարածքում, Վիկտորինը պատասխանեց՝ շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում․ «Շատ հստակ սահմանազատում և սահմանագծում պետք է լինի։ Դա եղել է ձևակերպումը, որը օգտագործվել է Բրյուսելում»։

Լրագրողի խնդրանքին՝ հստակեցնել՝ որ կետերի կամ հատվածների մասին է խոսքը, կարո՞ղ է նա մանրամասներ ներկայացնել, Վիկտորինը պատասխանեց. «Ոչ։ Մանրամասներին ծանոթ չեմ, բայց դա ես լսել եմ բանակցություններից»։

Նշենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Էդվարդ ասատրյանը ապրիլի 28-ին հայտնել էր, որ ներկա դրությամբ ադրբեջանական կողմը մոտ 139 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել