Շառլ Միշելի հայտարարությունը խայտառակ հայտարարություն էր․ սա ուղղակի կոպտագուն խախտում էր ժողովրդավարության, մարդու իրավունքներին հարված։ Միշելը փաստորեն նույնացավ Չեմբեռլենին, երբ 1938 թվականին ամոթալի դավադրությամբ Չեխոսլովակիան հանձնվեց Գերմանիային։ Այս տեղ մի քանի ստորակետ է պետք․ նախ իմանալ պաշտոնական Երևանի ու ՀՀ քաղաքացիների կարծիքը, իմանանք՝ ինչ է մտածում ԱՄՆ-ն, որ վերջնական պարզ լինի հավաքական Արևմուտքի կարծիքը, և տեսնենք՝ Ռուսաստանն ինչ է մտածում, դրանից հետո մենք կիմանանք՝ լրիվ որբ ենք, ունենք մայր, բարեկամներ, ընկերներ։
Նա անդրադարձավ դիտարկմանը, թե երեկ ՀՀ վարչապետը համաձայնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86 600 քառ․ կմ թվին, ինչը ներառում է Արցախը, սա չի՞ նշանակում ՀՀ իշխանության՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիրքորոշման մասին։
Բաբայանը նշեց՝ դրա համար է ինքն ասում՝ մնացել է ստորակետ․ «Շառլ Միշելը չեզոքացրեց ցանկացած մանյովրի հնարավորություն՝ թիվը նշելով»։
Բաբայանի խոսքով՝ ամենավատին պետք է պատրաստ լինել, եթե բոլորը ընդունում են սա (չի նշանակում՝ մենք էլ ենք ընդունում), պետք է քայլեր անենք, տեսնենք՝ էս իրավիճակից ինչպես ենք դուրս գալիս։ Կար 4 տարբերակ․ նախկինում եղել է ստատուս քվոյի պահպահում, մինչև տեսնենք՝ ինչ է պատահում․ այս իրավիճակը հիմա բարդանում է, 2-րդը՝ պայքար, 3-րդը՝ թողնել ու դուրս գալ․ թող խարանը լինի նրանց գլխին, ովքեր մասնակցել են այս դավադրությանը, և 4-րդը՝ Ադրբեջանի կազմում, որն անընդունելի է։ Մնում է 2-ը՝ պայքարել կամ բիբլիական ձևով դուրս գալ․ ժողովուրդը պատասխան է ակնկալում։
comment.count (0)