Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայողն ու շտապօգնության բուժակը վիրավորում են ստացել
17:16 - 17 մայիսի, 2023

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. զինծառայողն ու շտապօգնության բուժակը վիրավորում են ստացել

Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել