tert.am: Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով 4 ձերբակալված կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ո ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ էր։
«Տիկին Գայանեն, պարոն Գալեյանը, Վահիդ Սահակյանը․․․ 3 տղամարդ, 1 կին։ Որևէ մեկը բնականաբար մեղավորությունը չի ընդունում»,- ասաց Մելիքյանը։
Նա նշեց, որ այդ պահին բաժնում ընթերակաների ներկայությամբ իրականացվում են ընթացակարգային գործողություններ, դեռ առաջադրված մեղադրանք չկա։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք 44-օրկա պատերազմում զոհվածների հարազատներ են, առևանգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն։ Հարազատները հերքել էին այդ տեղեկությունը։ Այս տեղեկության ուսումնասիրությամբ արդեն իսկ զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն։
comment.count (0)