«Առաջարկում եմ դատական բարեփոխումները վերնագրել Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»․ Ագնեսա Խամոյան

 |aravot.am|
11:51 - 24 մայիսի, 2023

«Առաջարկում եմ դատական բարեփոխումները վերնագրել Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»․ Ագնեսա Խամոյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովն այսօրվա նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի ընտրության հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի եւ Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրի մեկ թեկնածու։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց․ «Ես ուզում էի մտաբերել, թե 20 տարուց ավելի դատական համակարգում եղած Արմեն Դանիելյանի մասին կարո՞ղ եմ մտաբերել որեւէ մեկ դրական մեկնաբանություն մասնագիտական հանրության կողմից։ Եվ այդպես էլ չկարողացա մտաբերել։ Եվ կարծում եմ՝ առհասարակ գաղտնիք չէ, որ պարոն Դանիելյանն այն դատավորն է եղել, որ երբեք էլ մեծ հաշվով չի վայելել մասնագիտական հանրության սերն ու հարգանքը»։

Խամոյանը դիմեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Վիգեն Քոչարյանին․ «Դուք դատական բարեփոխումների ընթացքի մեջ եք, ես առաջարկում եմ այդ բարեփոխումները վերնագրել հետեւյալ վերնագրով, օրինակ, Մնացական Մարտիրոսյանի եւ Արմեն Դանիելյանի անվան դատական բարեփոխումների ռազմավարություն»։

Վիգեն Քոչարյանն ի պատասխանեց ասաց․ «Եվս մեկ անգամ կոչ կանեմ, որպեսզի հարգալից վերաբերվենք մեր դատական կորպուսին, յուրաքանչյուր դատավորի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել