Մեր նպատակն է՝ ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան

 |factor.am|
22:01 - 30 մայիսի, 2023

Մեր նպատակն է՝ ձևավորել «անվտանգության և խաղաղության գոտի» Եվրոպայից Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք․ Էրդողան |factor.am|

factor.am: Թուրքիայում ընտրական մարաթոնի հաղթողը ժողովրդավարությունն ու թուրք ժողովուրդն էր։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի Առևտրաարդյունաբերության և բորսաների պալատների ասոցիացիայի (TOBB) նիստում, գրում է Անադոլու գործակալությունը։

«Ընտրությունների անվիճելի հաղթող եմ համարում յուրաքանչյուր քաղաքացու, որը հավատում է Թուրքիայի ազգային կամքին և ապագային, յուրաքանչյուրին, որն իրեն այս հողի մաս է անվանում։ Անատոլիայի բնակիչների իմաստությունը կրկին անցավ «քաղաքականության ինժեներներին»»,- ասել է նա։

Էրդողանը նաև անդրադարձել է աշխարհաքաղաքական գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանի վրա դրանց ազդեցությանը, որտեղ գտնվում է Թուրքիան։

«Մեր նպատակն է՝ անվտանգության և խաղաղության գոտի ձևավորել Եվրոպայից մինչև Սև ծով, Կովկասից մինչև Մերձավոր Արևելք»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ Թուրքիան կշարունակի ակտիվ միջնորդական ջանքերը Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար։ Էրդողանը նաև հայտարարել է, որ իշխանությունները կգործադրեն բոլոր ջանքերը՝ Թուրքիայի խնդիրների լուծման ընդհանուր ռազմավարություն մշակելու համար։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել