Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս. Օվերչուկ
 |armenpress.am|
16:42 - 31 մայիսի, 2023

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի նիստը կկայանա մոտ ժամանակներս. Օվերչուկ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա մոտ ապագայում: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ այսօր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս աշխատանքային խմբի հանդիպումը «կկայանա շատ մոտ ապագայում»։

Երեք երկրների փոխվարչապետների հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մայիսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել