factor.am Սև ծովում թուրքական դրոշի ներքո նավարկող նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ MV Reyhan Sarı նավն ածուխ էր տեղափոխում Ազովի ծովում գտնվող Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի Թուրքիայի հյուսիսային Տրապիզոն նահանգ, երբ հարձակման է ենթարկվել թուրքական Սամսունի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում: Նավը հարձակումից հետո վերսկսել է նավարկությունը, իսկ անձնակազմի վիրավոր անդամները տեղափոխվել են ափ: Թուրքական իշխանությունները պաշտոնական հայտարարություն չեն արել միջադեպի վերաբերյալ, որը, ենթադրաբար, իրականացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի միջոցով:
Ռուս-ուկրաինական պատերազմը վտանգել է Սև ծովի ջրային անվտանգությունը: Աճող սպառնալիքներին ի պատասխան՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան ստեղծել են ծովային անվտանգության նախաձեռնություն, որի հիմնական խնդիրը Սև ծովում թափառող ծովային ականների մաքրումն է:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում