«One Run» միջազգային վազքարշավի անցկացման համար Երևանի կենտրոնի 5 փողոցներ հունիսի 4-ին փակ են լինելու
20:00 - 01 հունիսի, 2023

«One Run» միջազգային վազքարշավի անցկացման համար Երևանի կենտրոնի 5 փողոցներ հունիսի 4-ին փակ են լինելու

Երևան քաղաքի կենտրոնական մասում հունիսի 4-ին անցկացվելու է «One Run» միջազգային վազքարշավը, որի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակի մետրոյի մոտից և անցնելու է Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հունիսի 4-ին, ժամը 07.00-ից ժամը 14.30-ը, երթևեկության համար փակ է լինելու Նալբանդյան փողոցը, իսկ 09.00-ից ժամը 14.00-ն՝ նաև Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել