armenpress.am: Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ կուղարկի Կոսովո։
«Նախատեսվում է, որ ստորաբաժանումը 2023 թվականի հունիսի 4-5-ը կտեղափոխվի Կոսովոյի «Սուլթան Մուրատ» զորանոց», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Կոսովոյում մունիցիպալ ընտրությունների արդյունքների հետ տեղի սերբ բնակչության անհամաձայնության ֆոնին սկսել էին բախումներ՝ սերբ ակտիվիստների և ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR առաքելության խաղաղապահների միջև։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարել էր, որ դաշինքի 700 զինվորականներ տեղակայվելու են Կոսովոյում։
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կբարձրացնի զինվորականների ևս մեկ գումարտակի պատրաստության մակարդակը, որպեսզի նրանք պատրաստ լինեն Կոսովոյում տեղակայվելուն:
comment.count (0)