Գրիգոր Մինասյանը 22 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխմաների հետ կապված հարցեր
19:17 - 03 հունիսի, 2023

Գրիգոր Մինասյանը 22 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխմաների հետ կապված հարցեր

Արդարադատության նախարարության թիմն ավելի քան 22 ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքականության մշակման օրակարգի կարևորագույն հարցերը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
 
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալները, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը` Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի և Դատաիրական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման հասարակական խմբի անդամ հանդիսացող քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչների հետ ունեցել են հանդիպում՝ նվիրված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկմանը:
 
Քննարկմանը ներկայացվել են Դատաիրական բարեփոխումների ռազմավարությամբ 2022 թվականին և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված միջոցառումները և նախարարության նոր նախաձեռնությունները` կապված հրապարակային ծանուցումների նոր համակարգի ներդրման, «Արդարադատության ակադեմիայի մասին» նոր օրենքի նախագծի, Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով նոր խորհրդատվական հանձնաժողովի ստեղծման, գումարի բռնագանձման գործերը նոտարներին փոխանցելու նախաձեռնության, գործող դատավոր, դատախազ, քննիչների բարեվարքության պարբերական ստուգման կառուցակարգերի ներդրման, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի փաթեթի, ինչպես նաև փաստահավաք կառույցի ստեղծան ուղղությունների հետ:
 
Քննարկման ընթացքում հնչել են կարևոր դիտարկումներ և առաջարկություններ` նախատեսվող փոփոխություններն առավել կատարեգործելու համար:
 
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի` ԳԼԿ III «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի և Արդարադատության նախարարության ու «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ սերտ համագործակցության շրջանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել