Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը |armeniasputnik.am|
10:33 - 04 հունիսի, 2023

Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երդմնակալության արարողությունից հետո՝ ուշ երեկոյան հայտնի է դարձել երկրի կառավարության նոր կազմը։ Հին կազմից գրեթե ոչ ոք չի մնացել, իսկ նորանշանակ նախարարների մեծ մասը ուսումնառություն ստացել են Եվրոպայում ու ԱՄՆ-ում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Եվ ասյպես՝ փոխնախագահի պաշտոնում նշանակվել Ջևդեթ Յըլմազին, ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է հետախուզության արդեն նախկին պետ Հաքան Ֆիդանը՝ փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել