Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ խախտել է հրադադարը, բայց մեղադրում է արցախյան կողմին
15:52 - 04 հունիսի, 2023

Ադրբեջանը Շուշիի ուղղությամբ խախտել է հրադադարը, բայց մեղադրում է արցախյան կողմին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում, սահմաններում կրակ են բացել Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով հիմնավորել նույն հատվածում իր ստորաբաժանումների կողմից հրադարի խախտման այսօր արձանագրված դեպքը։

Ամենօրյա ապատեղեկատվության տարածմամբ Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել