2023-ի մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ
17:04 - 06 հունիսի, 2023

2023-ի մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ

2023-ի մայիսին Հայաստան է այցելել ավելի քան 176 հազար զբոսաշրջիկ, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կամիտեն։

Նախորդ տարվա նույն ամսին Հայաստան էր այցելել 116 հազար զբոսաշրջիկ: 2018-ի մայիսի ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 115 հազար, 2019-ին՝ 146 հազար։

Այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստան է այցելել 806 հազար զբոսաշրջիկ։ 52 տոկոսը կամ 417 հազարը ժամանել են Ռուսաստանից, 12 տոկոսը կամ 94 հազարը՝ Վրաստանից, 6 տոկոսը կամ 45 հազարը՝ Իրանից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել