Հունիսի 26-28-ը Դիլիջանում անցկացվում է «Հայ Մշակութային և Գիտական Ընկերակցության» (ASOF) երկրորդ տարեկան համաժողովը։ Համաժողովի շրջանակում Infocom-ը որոշել է զրուցել տարբեր գիտակարգեր ներկայացնող երկու գիտնականների հետ։
Մաթեմատիկոս Հրանտ Խաչատրյանը և ազգագրագետ Լևոն Աբրահամյանը պատմում են միջգիտակարգային համագործակցության իրենց փորձի, բնագիտական հետազոտություններում հումանիտար և հասարակագիտական հետազոտողների ներգրավման, բոլոր գիտակարգերի համար միևնույն գիտաչափության սահմանման ռիսկերի, միջազգային լսարանին հետաքրքրող թեմաներով հետազոտություններին զուգահեռ տեղական, հայագիտական հետազոտությունների կարևորության և ֆինանսավորման, գիտության պետական ֆինանսավորման և գիտական արտադրանքը պետությանը ծառայեցնելու կարևորության մասին
comment.count (0)