news.am: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Ազգային անվտանգության խորհրդում, կապված Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման հետ, հայտարարել է, որ այդ երկիրը «կվճարի» բալիստիկ հրթիռի արձակման համար, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը։
«Նախագահ Յուն Սոկ Յոլը չորեքշաբթի նախազգուշացրել է, որ Հյուսիսային Կորեային կստիպեն վճարել բալիստիկ հրթիռի անօրինական արձակման համար»,- տեղեկացրել է հարավկորեական գործակալությունը։
Յուն Սոկ Յոլը գումարել է Ազգային անվտանգության խորհրդի շտապ նիստ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման առնչությամբ։
Հրթիռը, որն արձակվել է ժամը 09.59-ին, ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս, ժամը 11.13-ին, Օկուսիրի կղզուց (Հոկայդո) 250 կիլոմետր հեռու։
comment.count (0)