tert.am: ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում:
«Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը եւ պատասխան չստացա: Որովհետեւ ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց․
«Ես էլ կարող եմ ձեր պես էմոցիոնալ ասել՝ ջրամբարներում պետք է ջուր լիներ, դե թող լիներ»։
Հարցի քննարկումից հետո Արթուր Խաչատրյանը դարձյալ ելույթի համար ձայնի իրավունք խնդրեց, մոտենալով ամբիոնին ասաց․
«Ափսոս, Տերտերյանը դուրս եկավ, կանչեք, ասելու բան ունեմ»։
Խաչատրյանը հայտնեց, երբ Շիրակի մարզպետ է եղել, Կապսի ջրամբարի կառուցման համար սկսել էին աշխատանքները, բայց միայն հինգ տարի անց է պայմանագիր կնքում իշխանությունը։
Ըստ նրա՝ ջրամբարներից ոռոգման ջուր է բաց թողնվում մինչև ոռոգման սեզոնի մեկնակը, և ջրամբարների ջուրը չի օգտագործվում միայն ոռոգման նպատակով։
ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։
«Բա Դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերի խողովակ գետնի տակից հանեցին ծախեցին, տո՛ Դուք եք եղել, բա այդ ժամանակ հելնեիք խոսայիք, 30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել։ Այսօր եկել ենք ջրամբար ենք կառուցում, ոռոգման ջրի ցանցեր ենք փոխում։ Այո ձեր թողած ժառանգության համար մենք դեռ շատ ենք ձախողելու, դեռ շատ խնդիրներ ենք ունենալու։
Ամեն անգամ գալիս եք, մեկի ասածի վրա կեղտ եք բռնում։ Միայն Ապարանի տարածաշրջանից հազարավոր կիլոմետրերի խողովակ հանեցին, տարան, էն գյուղապատերը, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն»,- հայտարարեց պատգամավորը։
Մաթևոս Ասատրյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է սկսի ուսումնասիրություն, թե ով է խողովակները վաճառել։
«Էդ խողովակները տարել են որպես ուտիլ են հանձնել»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։
comment.count (0)