Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված
16:17 - 14 հուլիսի, 2023

Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կշարունակի մնալ ձերբակալված։ Վ.Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը մերժվել է։

Հիշեցնենք, որ Վ. Բալասանյանը ձերբակալվել է նախօրեին ԱՀ Քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել