Մենք լսել ենք միայն բարի խոսքեր, սակայն կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք. կոչից կոչ վիճակն ավելի բարդացել է, իսկ Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, ինչը նշանակում է միջազգային իրավակարգի հոգեվարքը: Այս մասին իր ուղերձում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց` ներկայում ունեն սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղություն, գյուղատնտեսական աշխատանքների կասեցում, բաժանված ընտանիքներ, թերսնված հղիներ: Հարությունյանը նշեց` բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար պատշաճ դիմադրություն, այդ ջանքերի շնորհիվ են կարողացել դիմակայել շրջափական ծանր մարտահրավերներին:
«Հաշվի առնելով վերահաս աղետը` որոշել եմ դիմել ծայրահեղ մեթոդի` այս պահից միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների մեկնարկած նստացույցին»,- ասաց նա` նշելով, որ այս կերպ նպատակ ունի որոշում կայացնողներին մղելու ակտիվ ու անհապաղ գործողությունների:
Հարությունյանը նաև հույս հայտնեց, որ միջազգային դերակատարները զերծ կմնան Ադրբեջանի ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց: Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն հուն և չբարելավվի, Հարությունյանը նշեց` դիմելու են ավելի կոշտ գործողությունների:
Հարությունյանը ընգծեց, թե որն է նստացույցի ակնկալիքը։ «Այս նստացուցյով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և յալ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առընչվող դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ և հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց։ Իսկ այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտաարրության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի և պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ»,- նշեց նա։
comment.count (0)