Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը
15:03 - 27 հուլիսի, 2023

Հայաստանում Դանիայի դեսպանը հիշեցրել է Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը

Լաչինի միջանցքի տևական շրջափակման վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը հետևյալն է․ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա խորացում»։

Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը՝ հիշեցնելով ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը։ 

Նշենք, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել էր, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանքը չէ։

ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել