armenpress.am: Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը՝ Եվրամիության հետ սահմանին սահմանային անցակետերի փակման կապակցությամբ։
«Բելառուսում ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն երկիրը: Մեկնումները պլանավորեք Լատվիայի կամ Լիտվայի սահմանային անցակետերով կամ ինքնաթիռով, քանի որ ԱՄՆ քաղաքացիներին չի թույլատրվում Բելառուսից ցամաքային ճանապարհով Լեհաստան մուտք գործել: Մի մեկնեք Ռուսաստան կամ Ուկրաինա»,- ասված է դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Դեսպանությունը խորհուրդ է տվել չմտնել Բելառուս և նախազգուշացրել դեսպանատան սահմանափակ հնարավորությունների մասին ՝ օգնելու ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են այս երկրում:
Դեսպանատունը հիշեցրել է, որ Լիտվան վերջերս Բելառուսի հետ սահմանին երկու անցակետ է փակել, և նշել, որ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի կառավարությունները հայտարարել են, որ հնարավոր է Բելառուսի հետ սահմանային անցակետերի հետագա փակումը:
comment.count (0)