ԿԸՀ-ն արձագանքել է «Ականատես» դիտորդական առաքելության տեղեկանքին ․
«Ականատես» դիտորդական առաքելությունն այսօր հրապարակել է տեղեկանք․ Երևանի ավագանու 2023 թ․ սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական միջավայրի վերաբերյալ։ ՀՀ ԿԸՀ-ն արձանագրում է, որ հրապարակված տեղեկանքում չկա որևէ փաստ կամ հիշատակում ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթների խախտման վերաբերյալ։
Հիշեցնենք որ «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակել էր տեղեկանք, ըստ որի՝ Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվում են վարչական ռեսուրսի խնդրահարույց օգտագործմամբ, ձևավորվել է անհավասար մրցակցային միջավայր, առնվազն հանրային տեսանելիության առումով իշխող ուժի թեկնածուն ստացել է ակնհայտ առավելություն։
comment.count (0)