tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով շուտափույթ խաղաղության հաստատում և կոչ անելով դադարեցնել առճակատումը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը հղումով։
«Մենք պետք է օգտագործենք մեր հարևանության արժեքը՝ հանուն հակամարտության դադարեցման։ Բելառուսական կողմը պատրաստ է դրա համար անել անհրաժեշ ամեն ինչ և նույնիսկ ավելին»,- նշված է Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում։
Լուկաշենկոն ընդգծել է, որ ավելի քան 30 տարի առաջ անկախություն ձեռք բերելով՝ Բելառուսի ու Ուկրաինայի ժողովուրդներն ընտրել են իրենց զարգացման ինքնուրույն ուղիները, մինչդեռ, նրա խոսքով, ապագայի կառուցման համար հարկավոր է ստեղծել ապահով հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի արժանապատիվ համակեցության համար։
Ինչպես հիշեցրել է Բելառուսի առաջնորդը, ուկրաինացի և բելառուս ժողովուրդների բազմաթիվ սերունդներ ապրել են կողք կողքի, հարգել միմյանց, առևտուր արել ու ընտանիքներ ստեղծել։ Նրանք միասին են պայքարել նացիստական Գերմանիայի դեմ և պատերազմից հետո վերականգնել իրենց ընդհանուր երկիրը։
comment.count (0)