Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)