azatutyun.am: Ուկրաինայի և Մոլդովայի Եվրամիութանը միանալու հարցը կքննարկվի հոկտեմբերին սպասվող Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում, երեկ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Սլովենիայի Բլեդ քաղաքում՝ միջազգային ռազմավարական ֆորումի բացմանը։
Բացի այդ, ըստ Միշելի, անդրադարձ կլինի նաև Վրաստանն օրակարգ վերադարձնելու հարցին։
«Հնարավորությունների պատուհանը բաց է: Մենք պետք է գործենք: Այդ իսկ պատճառով Եվրամիության առաջնորդները կքննարկեն ընդլայնման հարցը մեր հաջորդ Եվրոպական խորհրդի նիստերում: Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունները սկսելու հարցում: Ես ակնկալում եմ նաև, որ Բոսնիա-Հերցեգովինան և Վրաստանը ևս կվերադառնան օրակարգ», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Միշելի խոսքով՝ Վրաստանը կարող է ստանալ թեկնածու երկրի կարգավիճակ, երբ անհրաժեշտ քայլերը կատարի։
comment.count (0)