ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով
 |1lurer.am|
20:14 - 12 սեպտեմբերի, 2023

ԵԽԽՎ հանձնաժողովը որոշել է դիմել բյուրոյին՝ հրատապ ընթացակարգով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով |1lurer.am|

1lurer.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին և առաջարկել.

  • հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում.
  • Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովներում կազմակերպել հրատապ կարգով համատեղ լսումներ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել