tert.am: Լիբիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 11 հազարի, անհետ կորածների թիվը՝ 20 հազարի, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Լիբիայի Կարմիր մահիկի տվյալներին։
Հաղորդվում է, որ ջրհեղեղը ծով է տարել մոտ 2 հազար դի։
Կազմակերպության տվյալներով՝ Դերնա քաղաքում ջրհեղեղը քաղաքացիական պատերազմից (2014–2020 թթ.) հետո քաղաքի արևելյան հատվածում մնացած պայթուցիկ զինամթերք է տեղափոխել քաղաքի այլ շրջաններ։
Լիբիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղի պատճառ է դարձել սեպտեմբերի 10-ին երկիրը պատուհասած «Դանիել» փոթորիկը: Ջրի տակ են անցել բազմաթիվ բնակելի շենքեր և հիվանդանոցներ։ Աղետից հիմնականում տուժել են ափամերձ Դերնա, Ջաբալ ալ-Ախդար և Բենղազի քաղաքները։
comment.count (0)