Միջազգային դիտորդ Քրիստեն Մորիլդ Անդերսենը գոհ է Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպվածությունից: «Լուրերի» հետ զրույցում նա նշեց, որ բոլոր տեղամասերում, որտեղ եղել է ինքը, շատ լավ մթնոլորտ էր, հանձնաժողովի անդամները լավ պատրաստված էին:
«Տեխնիկապես շատ լավ պատրաստված ընտրություններ են, մենք ոգևորված ենք, գոհ ենք բոլոր տեղերից»,- ասաց նա:
Ընտրողների մասնակցության ցածր տոկոսը դիտորդը պայմանավորում է Սուրբ Խաչի միջոցառումներով:
comment.count (0)