Երթևեկությունն Արմենակյան փողոցից մինչև Հովսեփյան 91 ընկած հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է
11:44 - 18 սեպտեմբերի, 2023

Երթևեկությունն Արմենակյան փողոցից մինչև Հովսեփյան 91 ընկած հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի համար 61 հիմնական դպրոցի կոյուղատար համակարգը վերակառուցելու նպատակով  քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ. Հովսեփյան փողոցում (Ա. Արմենակյան փողոցից մինչև Գ. Հովսեփյան 91 հասցե ընկած ճանապարհահատված):

Երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է:

Առաջարկվում է օգտվել Լ. Զաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել