Գավառի մանկատան սանը հաղորդում է տվել մանկատանը 2 այլ սաների կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին. նախաձեռնվել է վարույթ
 |news.am|
13:55 - 18 սեպտեմբերի, 2023

Գավառի մանկատան սանը հաղորդում է տվել մանկատանը 2 այլ սաների կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին. նախաձեռնվել է վարույթ |news.am|

news.am: Գավառի մանկատան սանը Ոստիկանությունում հաղորդում է տվել մանկատանը 2 այլ սաների կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նա ասաց, որ դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ֆիզիկական ներգործություն) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այժմ իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել