ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան |panorama.am|
09:34 - 19 սեպտեմբերի, 2023

ՔՊ-ն ուզում է վերահաշվարկ անել ու 1 մանդատը խլել ժողովրդից․ Անդրանիկ Թևանյան |panorama.am|

panorama.am: «Իշխանությունները շատ ծանր են տարել իրենց պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում են շատ կեղտոտ օպերացիայի»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարում է «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

Նա նշում է. «Ինձ հասած տեղեկություններով՝ վաղը իրենք բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի հարյուր ձայների տարբերությունը՝ 100-200 ձայնի, որով պարտվել են, փոքրամասնություն են կազմել Երևանի ավագանու կազմում,  ուզում են վերահաշվարկի միջոցով կեղծել և վերանայել ընտրության արդյունքները, և այդ մեկ մանդատը խլել մեր ժողովրդից։

Եթե վաղը հանկարծ Նիկոլենք որոշեն իրենց օգտին վերանայել ընտրության արդյունքները և գողանալ ժողովրդից այդ մեկ մանդատը, ես անձամբ կոչ եմ անելու բոլորին դուրս գալ փողոց, տեր կանգնել ժողովրդի քվեին։ Կոչ եմ անում բոլոր  հասարակական, քաղաքական շրջանակներին։

Իրենք դրան են պատրաստվում ակնհայտորեն, որոշել են վերահաշվարկի միջոցով մախինացիաներ իրականացնել։ Մեր վստահված անձանց կուղարկենք այդ հաշվարիկներին։ 

Ժողովրդին էլ կոչ եմ անում պատրաստ լինել և տեր կանգնել իրենց քվեին։

Հարգելի քաղաքացիներ, ես ձեզ կոչ եմ անում՝ լինել պատրաստ։ Եթե հանկարծ մենք ընտրատեղամասերից տեղեկություն ստացանք, որ սրանք որոշում են կայացնում, որ պետք է վերահաշվարկ իրականացնել, բոլորս պետք է դուրս գանք պայքարի։ Սա կարևորագույն խնդիր է բոլորիս համար։

Զգուշացնում եմ «Քաղաքացիական պայմանագրին» հանկարծ չփորձեն այդպիսի բան անել, որովհետև այն ամենը, ինչ տեղի է ունենալու, իրենց պատասխանատվության վրա է»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել