Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ որն է տարածաշրջանում խաղաղության իր պայմանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում Հայաստանի զինված ուժերի խմբավորումների առկայությունը՝ ի հակադրություն 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների, լուրջ վտանգի աղբյուր է տարածաշրանի խաղաղությանն ու կայունությանը»․ 

«Տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու միակ ճանապարհը Ադրբեջանի Ղարաբաղ շրջանից հայկական զինված ուժերի անվերապահ և լիարժեք դուրսհանումն է»,- ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով