Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով
19:01 - 19 սեպտեմբերի, 2023

Առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե «Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում ռազմական օպերացիա իրականացնելիս պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն հայ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար»․

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական օպերացիայի իրականացման ֆոնին մեզ համար առաջնային է Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը, խոսքն, իհարկե, հայկական բնակչության մասին է։ Դրա համար պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասել է Պեսկովը։

Նա հայտարարել է, որ հիմա գլխավորը համոզելն է Երեւանին եւ Բաքվին ուժային մեթոդներից հրաժարվել եւ բանակցությունների սեղանի շուրջ նստել։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ղարաբաղում իրադրության կայունացման հարցում «ԱՄՆ-ի հերթի» մասին հարցին, ասել է, որ «այստեղ չի կարող որեւէ հերթ լինել, պետք են կոնկրետ  ջանքեր՝ հիմնված իրավական բազայի վրա»։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հիմա ԱՄՆ-ի հերթն է որոշելու, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն Ղարաբաղում իրադրությունը կայունացնելու համար։

«Այստեղ չպիտի լինի որեւէ հերթ։ Այստեղ պետք է լինեն կոնկրետ ջանքեր՝ հիմնված իրական, գիտակցված իրավական բազայի վրա, որը հնարավորություն կտա դուրս գալ խաղաղ կարգավորման։ Մեր տեսանկյունից՝ այդպիսի հնարավորություն կա։ Դրանք հենց այն պայմանավորվածություններն են, որոնց վրա հիմնվում են մեր գործողությունները։ Շարունակում ենք մեր շփումները ինչպես Բաքվի, այնպես էլ Երեւանի հետ»,- ասել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել