Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի կունենան խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ․ Պուտին
22:36 - 20 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի կունենան խաղաղապահների ղեկավարության միջնորդությամբ․ Պուտին

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Այս մասին հաղորդում է ռուսական կողմը։

Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերջին զարգացումները․

«ՌԴ նախագահը գոհունակությամբ նշել է, որ հաջողվել է հաղթահարել հակամարտության սուր փուլը եւ ողջունել է ռուսական խաղաղապահների ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մարտական գործողությունների ամբողջական դադարի եւ սեպտեմբերի 21-ին Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ վարելու վերաբերյալ։ Այդ բանակցությունները տեղի կունենան ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում՝ նշումով, թե «չնայած դժվարին պայմաններին՝ խաղաղապահները շարունակում են հստակ իրականացնել առաջադրված խնդիրները, ցուցաբերում են բազմակողմանի օգնություն խաղաղ բնակչությանը եւ փախստականներին, այդ թվում ռազմական բժիշկների օգնությամբ»։ 

Հեռախոսազրույցի ընթացքում հույս է արտահայտվել, որ ապագայում իրավիճակը կզարգանա դեէսկալացիայի եւ կայունացման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել