Արժանապատվության շարժման անդամների տեղադրած վրանը հանվեց, բերման ենթարկվեց ակցիայի 9 մասնակից
21:36 - 23 սեպտեմբերի, 2023

Արժանապատվության շարժման անդամների տեղադրած վրանը հանվեց, բերման ենթարկվեց ակցիայի 9 մասնակից

Արժանապատվության շարժման անդամներն այսօր էլ Մաշտոցի պուրակում էին։

«Մենք էստեղ նախատեսում ենք վրան տեղադրել, էդ վրանը պաշտպանել։ Վրանը սիմվոլ է, որովհետև մենք իրավունք ունենք վրան տեղադրելու, մեզ թույլ չտալը ապօրինի գործողություն է։ 

Տեղադրելով եւ պաշտպանելով վրանը՝ մենք ցույց ենք տալիս, որ ՀՀ քաղաքացիները ունեն իրավունք եւ հնարավորություն՝ պաշտպանելու իրենց իրավունքները, որը հետեւողականորեն փորձում են հակառակը ցույց տալ։

Էդ նույն տրամաբանությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում է․ դու ունես իրավունքներ, ասում ես իրացնելու եմ, ուժով քեզ ասում են՝ չէ՛, չի կարելի։ Մենք պնդում ենք հակառակը, մենք իրացնելու ենք մեր իրավունքները»,- նշեց Միքայել Նահապետյանը։

Արժանապատվության շարժման անդամները տեղադրեցին վրանն ու շրջապատեցին այն՝ «պաշտպանելու վրանը տեղադրելու եւ պահելու իրավունքը»։ 

Րոպեներ անց կարմիր բերետավորները ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին ակցիայի 9 մասնակիցների։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել