Հանրապետության հրապարակում շարունակվում է Ազգային կոմիտեի հանրահավաքը։ Կոմիտեի անդամ Հայկ Մամիջանյանն իր ելույթում խոսեց առաջիկա անելիքներից։ Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանը կամովի հրաժարական չի տալու, այդ պատճառով պետք է ստիպել, որ ՔՊ-ն հեռացնի Նիկոլ Փաշինյանին։
«Մեր ու անկախ, հզոր Հայաստանի միջև որպես խոչընդոտ կանգնած են այն պատգամավորները, որոնք համաձայն չեն հեռացնել Փաշինյանին։ Սիրելի՛ քաղաքացիներ, համացանցում կան այդ պատգամավորների հեռախոսահամարները։ Սկսած էս պահից՝ խնդրում ենք, զանգեք ու ասեք, թե Նիկոլի մասին ժողովուրդը ինչ է մտածում։ Հլը որ հեռախոսազանգով»,- նշեց նա։
Շարժմանը չմիացած քաղաքացիներին դիմելով՝ Մամիջանյանը նշեց, որ եթե շարժումը ձախողի, դրա համար «պատասխանատվություն ենք կրելու բոլորս»։
comment.count (0)