Ցուցարարները երթով հասան Ոստիկանություն, Չալաբյանը ոստիկաններին հորդորեց բռնության չդիմել
20:58 - 24 սեպտեմբերի, 2023

Ցուցարարները երթով հասան Ոստիկանություն, Չալաբյանը ոստիկաններին հորդորեց բռնության չդիմել

Հանրապետության հրապարակից երթով դեպի Ոստիկանություն շարժվող քաղաքացիները քաղաքացիները ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ բղավեցին՝ «Ձերբակալե՛ք Նիկոլին»։ Այնուհետև երթն առաջ շարժվեց։

Ոստիկանություն հասնելուց հետ քաղաքացիները սկսեցին գոչել՝ «Նիկոլ՝ թշնամի», «Նիկոլ՝ դավաճան»։ Ոստիկանության բոլոր մուտքերի առաջ ոստիկանության ծառայողներ են, քաղաքացիները կանգնում էին մուտքերի մոտ ու բղավում՝ «Ամոթ»։

Ավետիք Չալաբյանը կոչ արեց ոստիկաններին չդիմել բռնության։ Նա նշեց, որ իրենց հետ հավասար պետք է պաշտպանեն պետությունը։

«Չենք եկել ձեզ վնասել։ Մեր թշնամին մի մարդ է։ Դրա համար երկու բան եմ ուզում խնդրել․ մի՛ դիմեք բռնության, ցանկացած բռնություն բումերանգի պես ձեր երեխի առաջ է շուրջ գալու, եթե զգում եք՝ չեք դիմանում, դիմո՛ւմ գրեք, դո՛ւրս եկեք։ Երբ իշխանությունը փոխվի, դիմում գրածներին հետ կընդունենք»,- ասաց Չալաբյանը։

Քաղաքացիներն այժմ Կորյունի փողոցով շարժվում են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ կավարտվի այսօրվա երթը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել