Սեպտեմբերի 19-ի առավոտյան ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց, որ ականի պայթյունից Ադրբեջանի ՆԳՆ 4 աշխատակից և 2 քաղաքացիական անձ է մահացել Արցախի Մարտունու շրջանի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքում:
Ադրբեջանը պաշտոնական հաղորդագրությամբ դեպքի համար մեղադրել էր հայկական կողմին՝ նշելով, թե Թաղավարդ գյուղում տեղակայված ՊԲ ստորաբաժանումներն են տեղադրել ականը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե նշված «հանցագործությանը մասնակցելու մեջ կասկածվող համապատասխան անձինք զինաթափվել և ձերբակալվել են հակաահաբեկչական միջոցառումների ընթացքում՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին»։
comment.count (0)