Երևանում անհնազանդության ակցիայի 56 մասնակից է բերման ենթարկվել ժամը 11։00-ի դրությամբ։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Ոստիկանությունից։
Նշենք, որ այսօր առավոտյան 8-ից Ազգային կոմիտեի կոչով քաղաքացիները փոքր խմբերով կարճ ժամանակով փակել են Երևանի տարբեր փողոցներ, ապա նորից բացել դրանք։
Պոլիտեխնիկի բակից բերման է ենթարկվել նաև Անդրանիկ Թևանյանը։ Նա բարձրախոսով իրազեկման ակցիա էր իրականացնում՝ ուսանողներին ուղղված կոչեր հնչեցնելով։
comment.count (0)