ԵՄ-ն 4,5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական օգնության ծավալը

ԵՄ-ն 4,5 միլիոն եվրոյով ավելացնում է մարդասիրական օգնության ծավալը՝ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած կարիքների բավարարման համար՝ հասցնելով այն 5 միլիոն եվրոյի։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի կայքից։

Ավելի վաղ հայտարարվել էր ԵՄ-ից 500 000 եվրո օգնություն ուղարկելու մասին, որն ուղղվելու է արտակարգ աջակցությանը։

«Իսկ 4,5 միլիոն եվրո նոր ֆինանսական աջակցությունը, ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կհատկացվի հետևյալ նպատակների համար՝

  • աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց․

Այս օգնությունը կմատակարարվի Հայաստանում գործող ԵՄ գործընկեր տարբեր հումանիտար կազմակերպությունների միջոցով և կհասնի շուրջ 25 000 մարդու։ Առաջնահերթություն են կանխիկ դրամական օգնությունը, օթևանը, պարենային անվտանգության ապահովումը և ապրուստի միջոցների աջակցություն։

  • աջակցություն Լեռնային Ղարաբաղում գտնվող խոցելի մարդկանց։

Այս օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով և նպատակ ունի շուրջ 60 000 մարդու օգնել սննդով, բուժօգնությամբ, ապաստանով և լոգիստիկայով։

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում, որը տեղում կաշխատի մարդասիրական գործընկեր կազմակերպությունների հետ՝ ապահովելու արագ արձագանք ճգնաժամին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով